Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մի օր Աստվածաշնչից մեջբերումներ անես, մյուս օրը հավանություն տաս Քրիստոսի արձանի տեղադրմանը՝ հիմնավորելով, որ շատ լավ բիզնես պրոյեկտ է»․ Միսկարյան

«Մի օր Աստվածաշնչից մեջբերումներ անես, մյուս օրը հավանություն տաս Քրիստոսի արձանի տեղադրմանը՝ հիմնավորելով, որ շատ լավ բիզնես պրոյեկտ է»․ Միսկարյան
306
Կիրակի, 24 հուլիսի, 2022 թ., 12:54

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չէ՛, բայց դուք մի պահ պատկերացրեք, թե ինչ աստիճանի կարող է մարդը լինի դեմագոգ ու պոպուլիստ.
Մի օր կանգնես, որպես աստվածապաշտ, աստվածավախ մեկը՝ Աստվածաշնչից մեջբերումներ անես ԱԺ ամենաբարձր ամբիոնից, մյուս օրը կառավարության նիստին հավանություն տաս Քրիստոսի արձանի տեղադրմանը, հիմնավորելով, որ այն շատ լավ բիզնես պրոյեկտ է, ու փող կբերի։
Նիկո՛լ Փաշինյան, դու դեմք ես, դու վիրտուոզ ես։ Չեմ դադարում հիանալ պոպուլիզմի ու դեմագոգիայի մաստեր կլասներով»։