«Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի»․ Վարդան Ոսկանյան
![]() 497 Կիրակի, 24 հուլիսի, 2022 թ., 14:54 Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի Աղիտու գյուղի այս կոթողը մեր փառապանծ նախնիները կառուցել են Ք․ 6-7-րդ դարերում։ Ոչ մասնագետի աչքով այն բավական ընդհանրություններ ունի Օձունի նույն ժամանակահատվածի նմանօրինակ հուշարձանի հետ։ Մինչդեռ Բաքվի բռնապետական վարչախմբի նախագահական գրադարանում տեղ գտած հերթական տգետ «ուսումնասիրության»՝ ավելի ճիշտ, զեղծարարության մեջ այն ոչ միայն ներկայացված է իբր ադրբեջանական, այլ նաև մեզ մեղադրում են գոյություն չունեցող և չունեցած «Արևմտյան Ադրբեջանում» (այդպես են կոչում ՀՀ տարածքը Բաքվի քարոզիչները) գտնվող այս կոթողի նկատմամբ իբր վանդալիզմի մեջ։ Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ամեն անկյունում հազարամյակների հայկական ներկայությունը մեր նախնիներն արձանագրել և փաստել են նաև նյութական մշակույթի սքանչելի կոթողներով։ Ուստի Հայաստանի սրբազան տարածքը ճանաչելը, խնամելը, թշնամուց պաշտպանելն ու ընդարձակելը ոչ միայն տուրք է մեր նախնյաց հիշատակին, այլ նաև մշակույթի և քաղաքակրթության պահպանմանն ու զարգացմանը միտված մարդասիրական պարտք»։
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52

