«Հայաստանում որոշել են Վրաստանի օրինակով լուռ վերադառնան մայր Թուրքիայի կազմ»․ Գևորգ Դանիելյան
![]() 449 Կիրակի, 24 հուլիսի, 2022 թ., 21:30 Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի գրառումը. «Աշխարհաքաղաքական զարգացումները թևակոխել են հարափոփոխ և հստակ ուղեծիր չունեցող շրջափուլ, այս պարագայում հեռատես, ամենակարևորը՝ լրջմիտ պետական վեկտոր ունեցող պետական ռեժիմները ջանք չեն խնայում՝ եթե ոչ շահած, գոնե վնասված ու ջախջախված դուրս չգալու համար։ Մեր հարևան երկրների ողջ քաղաքական ներուժը վերածվել է մի բռունցքի և հետևողականորեն զբաղված են հետագա զարգացումների համար շահեկան պլատֆորմ ստեղծելու հրամայականով։ Անգամ հակառակորդների անբարենպաստ պաշտոնական հայտարարությունները թարգմանում և տարածում են իրենց համար շահեկան կեղծ բովանդակությամբ, ինչն արվեց, օրինակ՝ Հայ֊Իրանական սահմանի առնչությամբ իրանական կողմի իմպերատիվ հայտարարության պարագայում։ Քիչ, թե շատ գրագետ մտավորականները ուղղակի ամենօրյա ռեժիմով արտասահմանյան եթերներում հարցազրույցների ու դեբատների մեջ են, ամրացնում են իրենց ավանտյուրիստական գաղափարները, որի առանցքը հետևյալն է. «Հայաստանում հասկացել են, որ պետք է Վրաստանի օրինակով լուռ վերադառնան մայր Թուրքիայի կազմ, որտեղից սխալմամբ դուրս են եկել 200 տարի առաջ», իսկ հակադարձող չկա։ Մենք ինչո՞վ են զբաղված։ Այսքանից հետո որոշ ընկերներ դիմում են «թիթեռ նկարելու» ոճի մեջ ժամը 7-ին մարդկանց հանգիստը համատարած խաթարելու նախաձեռնության իրավաչափությունը իբր մեկնաբանելու հարցով, արդեն հասկանում ես, որ հայտնվել ենք անտառում կողմնացույց չունեցող տուրիստի դերում և տրվել են միջատներ ուսումնասիրելու երջանիկ զբաղմունքին։ Շարունակեք, զբաղվել, միմյանց ծաղրել, անարգել հետապնդել, բայց գոնե մեզ մի ներքաշեք այդ դատարկաբանության մեջ ...»։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
14201:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
18700:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
366Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
832Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
425Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1106Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1023Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
891Երեկ, 14:24
