«Քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի». Զոյա Թադևոսյան
![]() 237 Երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ., 17:18 Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Խաղաղության օրակարգը գուրգուրելու, փայփայելու, օր առաջ կյանքի կոչելուն ուղղված ջանքերը համախմբելու փոխարեն քաղաքական ուժերը աջից, ձախից, կենտրոնից ապակողմնորոշող, ժողովրդին մոլորեցնող կոչեր և ահազանգեր են հնչեցնում: Քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի, որտեղ թագավորում է նորին գերազանցություն անձնական շահը: Բամբասանքն ու չարախոսությունն էլ մատուցվում է որպես աղանդեր: Իրականությունն այն է, որ խաղաղությունը մեր երկրի զարգացման առաջնային նախադրյալն է: Անցած 30 տարիները մի՞թե բավարար փորձաշրջան չեղան խաղաղության կարևորությունն ըմբռնելու համար: Նողկալի և դատապարտելի է, երբ խաղաղությանը դեմ արտահայտվողները կամ բայղուշաբանները, խուսափելով զինվորական ծառայությունից, թաքնվում են իրենց կանանց և մայրերի փեշերի տակ կամ ռազմաճակատ մեկնելու ճոխ ցուցադրություն են կազմակերպում, սակայն զենքն ուսին լուսանկարվում են Դիլիջանի անտառներում և հրապարակում՝ որպես իրենց «անձնազոհության հերոսական դրվագի» ապացույց: Բոլոր նրանք, ովքեր դեմ են խաղաղությանը, իրենց զավակների հետ միասին, պարտավոր են զինվորագրվել: Այնժամ կեղծ հայրենասերների խոսքի և գործի ողջ սնանկությունը կբացահայտվի: Մեր ժողովուրդն իր արտասուքով և տառապանքով վաստակել է խաղաղ և անվտանգ հայրենիքում ապրելու իրավունքը: Նույնիսկ ամենառադիկալ քաղաքական ուժերը պարտավոր են գլուխ խոնարհել խաղաղության դրոշի առջև, հակառակ դեպքում հայ մարդը շարունակելու է գլուխ խոնարհել Եռաբլուրում...»: Աղբյուրը` Զոյա Թադևոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
