«Իշխանական թրքամետ զանգվածը հրաժարվում է առերեսվել իրականության հետ». Արման Աբովյան
![]() 406 Երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ., 17:30 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Ես ավելին քան համոզված եմ, որ իշխանական թևի որոշ թրքասեր ներկայացուցիչների մոտ շատ լուրջ հոգեբանական խնդիրներ կան Թուրքիայի և Ադրբեջանի իրական քաղաքականությունը վերլուծելու, գնահատելու և արձագանքելու անշնորհակալ «գործի» մեջ։ Նաև հասկանում եմ, որ իշխանական թրքամետ զանգվածն ուղղակի հրաժարվում է առերեսվել իրականության հետ, քանզի իրականությունն այնքան դառն է և սարսափելի, որ իրենք նույնիսկ ենթագիտակցության մակարդակով հրաժարվում են ընդունել այն պարզ փաստը, որ թուրքերը և ադրբեջանցիները չեն համապատասխանում իշխանական երևակայություն մեջ տեղավորված թրքահաճո և ադրբեջանամետ «վարդագույն» երազանքների մեջ։ Օրինակ, թե՛ թուրքերը, թե՛ ադրբեջանցիները (ընդ որում՝ ամենամեծ մակարդակով) գրեթե ամեն շաբաթ քայլեր են իրականացնում, որոնք փաստում են, որ Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորված են հազար ու մի նախապայմաններով (պարզապես ընթերցել է պետք Էրդողանի երեկվա հայտարարությունը), իսկ հենց այսօր իշխանական պատգամավորները, դեմքի լուրջ արտահայտությամբ, հերքում են մեր բոլորիս տրամաբանելու, լսելու և հասկանալու ունակությունները և պնդում են հակառակը։ Հիմա ես չեմ հասկանում, այս թրքամետ աբսուրդի նպատակը ո՞րն է։ Հիմա իրենք մե՞զ են «գժի» տեղ դրել, թե՞ իրենք են վերջնականապես «գժվել»։ Երկու տարբերակն էլ շատ վատ է թե՛ հայերի, թե՛ թրքամետ մարդկանց համար»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
