«Թուրքիայում անհանգիստ են. Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում». Արթուր Ղազինյան
![]() 293 Երկուշաբթի, 01 օգոստոսի, 2022 թ., 15:36 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի համար Հայաստանը երբեք խնդիր չի եղել, քանի որ գիտեն, որ ինչ-որ պահին կարող են իշխանության բերել իրենց գործակալին ու քաղաքական մակարդակում լուծել իրենց խնդիրները Հայաստանի հետ: Թուրքիայի համար լրջագույն խնդիր է եղել կազմակերպված, միավորված ու կենսունակ հայկական աշխարհը՝ Սփյուռքը, որի դեմ պայքարի և նրա գործունեությունը չեզոքացնելու համար ծախսվում էին հարյուր միլիարդավոր դոլարներ: 2018թ. «հեղափոխությունը» լուծեց Հայաստանի հետ խնդիրները. իշխանության բերեց թուրքական ազդեցության ու փաստացի գործակալներին, որոնք թևերը քշտած սկսեցին հայկական աշխարհի կազմալուծման, պառակտման և չեզոքացման ծրագիր: Լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, ստեղծվեց հանձնակատարի ինստիտուտ և նշանալվեց խիստ կասկածելի ծագում ունեցող մի անձնավորություն, որի առջև խնդիր էր դրվել լուծել հայկական աշխարհի հարցը, կազմալուծել նրա աշխատանքը և հեռու պահել աշխարհահայությանը Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից: Պետք է խոստովանել, որ այդ մարդուն հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը, կազմալուծել հայկական աշխարհի կառույցների աշխատանքը, պառակտել աշխարհահայերին, սակայն ՀՅԴ կուռ կառույցները շարունակեցին իրենց գաղափարական գործունեությունը՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով թուրք-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար: Թուրքիայում անհանգիստ են. Հայաստանի վերջնական օկուպացիայի ծրագիրը դոփում է տեղում, ներսում «Դիմադրություն» շարժումը, իսկ դրսում ՀՅԴ կառույցներն արգելակում են այդ գործընթացը, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Էրդողանի. 2023թ. հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ, որտեղ նրա հաղթելու շանսերն օրեցօր նվազում են: Նրան պետք է հաղթանակ, հաջողություն, որով կարողանա գրավել թուրք ընտրողների համակրանքը: Հայկական հարցը փակելն ու Հայաստանը վերջնականապես օկուպացնելը լավագույն միջոցը կլիներ նրա համար: Այս իրավիճակում Հայաստանի «խաղաղասեր», իսկ իրականում թրքահպատակ իշխանությունն օգնության է գալիս իր ավագ ընկերներին. մի կողմից արգելում է Հայաստան մուտք գործել ՀՅԴ ակտիվ ներկայացուցիչներին, իսկ մյուս կողմից եռամսյա զորահավաք են տանում փողոցում պայքարող երիտասարդներին: Ավելի քան վստահ եմ, որ թուրքերի և նրանց հայաստանյան ներկայցուցիչների բոլոր այս քայլերն ու գործողություննրը, ի վերջո, տապալվելու են. Հայաստան լինելու է, ուժեղանալու և մեծանլու է, իսկ Հայ ազգն իր պատմական հայրենիքում ապրելու է առհավետ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
