«Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունն արցախցիների համար բացառված է». Մանե Թանդիլյան
![]() 367 Երեքշաբթի, 02 օգոստոսի, 2022 թ., 10:42 «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի գրառումը․ «Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության մի շարք հատվածներում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքները նպատակ ունեն Արցախի Հանրապետության բնականոն կյանքը հերթական անգամ խաթարել՝ շարունակելով Արցախի հայաթափության պետական ծրագիրը։ Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի գրեթե ամբողջ բնակչության վերադարձը հայրենիք, ակնհայտ է, խախտել է Ադրբեջանի բոլոր ծրագրերը, իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի՝ իր հայրենիքը պաշտպանելու առաքելության կատարումը փաստում է, որ Արցախը վճռական է իր ապագան կանխորոշելու հարցում։ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքի լիարժեք իրացման հարցում։ Միևնույն ժամանակ, հերթական անգամ ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունն արցախցիների համար բացառված է, քանի որ Ադրբեջանն Արցախի հարցով ունի միակ նպատակ՝ Արցախի վերջնական հայաթափում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի նման միջադեպերին՝ ամրագրելով, որ արցախցիների՝ իրենց հողում ապրելու անբեկանելի իրավունքը վաղուց ապացուցված է, և Ադրբեջանն այդ հարցում չի կարող ունենալ որևէ դերակատարում»։ Աղբյուրը` Մանե Թանդիլյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
