Մանրամասներ՝ Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարությունից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Մոլդովական փողոցում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ:
Հիշյալ փողոցում տեղի ունեցած դանակահարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 59-ամյա տղամարդու «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք, հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. օգոստոսի 1-ին։
Նախնական տվյալներով, 2022թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքերի շուրջ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է:

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
15315:42
Երեխան մահացած է ծնվել
10011:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
16500:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
175Երեկ, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
166Երեկ, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
227Երեկ, 17:48
Արևաշատում հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
170Երեկ, 14:12
Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
24619.09.2026, 20:12