Կրոնական խմբավորումները գրավել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը

Այսօր՝ օգոստոսի 4-ին, անհայտ արմատական կրոնական խմբավորումները գրավել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը։ Կրոնական մոլեռանդները ներխուժել են դեսպանատան շենք, իջեցրել են Ադրբեջանի պետական դրոշը և կախել կրոնական պաստառներ։
Ադրբեջանցի դիվանագետներին փրկել է միայն բրիտանական ոստիկանության միջամտությունը։ Ծայրահեղականներին վռնդել են շենքից ու կալանավորել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրատապ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության զավթումը։ «Դեսպանատան գրավումը և ադրբեջանցի դիվանագետների վրա սպառնացող վտանգը Վիեննայի կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է շիա ծայրահեղական կազմակերպությունը՝ Մահդիի ծառաների միությունը։ Կազմակերպությունը ստեղծվել է Քուվեյթից ներգաղթած շիա հոգևորականների կողմից, ովքեր վերջերս բնակվում են Լոնդոնում։
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ դեսպանատան շենքի վրա վերականգնվել են պետական դրոշը և պետական ատրիբուտները։

«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
4315:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
5715:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
5914:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6513:48
«Դիմում-նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ. պատրաստակամություն եմ հայտնել անձամբ մեկնել Բաքու». Լիլիթ Գալստյան (լուսանկար)
6313:18
Հորմուզի նեղուցում լցանավ է գնդակոծվել
12212:42
«Մենք հատում ենք անդարձելիության կետը». Վարդան Բալյան
6812:00
«Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ-ն և Շաքիի գյուղապետն են». Նաիրի Հոխիկյան
8410:24