Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացել է, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 900 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 890 հազար 200 մարդ, և գյուղականը՝ 1 մլն 71 հազար 700 մարդ:
Նախորդ տարի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, այսինքն՝ բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2700-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երևանում 4000-ով: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 100, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 100 մարդ:
Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 200, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 200 մարդ: Արարատի մարզում ևս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 600-ից հասնելով 257 հազար 300-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 200-ից դարձել է 125 հազար մարդ:
Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 700-ով: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 600-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է՝ դառնալով 251 հազար 800:
Մանրամասները՝ թերթի համարում:

Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
154Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
106Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
78Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
81Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
84Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
111Երեկ, 19:42
«Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ խնդիր ունենք շենքերի ներսում»․ Արամազդ Ղալամքարյան (տեսանյութ)
93Երեկ, 19:18
«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին փակ փողոցներ կլինեն
89Երեկ, 18:24