«Ո՞վ է իրավունք տվել Աղավնոյի բնակիչներից խլել սեփականությունը, թե՝ ա՛ռ էս սերտիֆիկատը և հայդե՜ Երևան»․ Վարդ Սիմոնյան
![]() 401 Կիրակի, 07 օգոստոսի, 2022 թ., 10:10 Լրագրող Վարդ Սիմոնյանի գրառումը. «Մի րոպե․․․իսկ կարո՞ղ է մի այլընտրանքային տեսակետ էլ ապրելու իրավունք ունենալ։ Եթե այո, ապա՝ հարց․ Արցախի կառավարությունն ինչո՞ւ է Աղավնոյի բնակիչներին տնահան անում, էն էլ այդպիսի ստրատեգիկ բնակավայրից։ Վաղն էլ ամբողջ Արցա՞խն է շեն-շեն դատարկելու։ Հիմա էլ հո նախորդ դարի 88 թվականը չի՞, չի՞ կարելի տեսախցիկներ տեղադրել ողջ բնակավայրով մեկ և շուրջօրյա վերահսկողության տակ պահել ամեն մի շարժ։ Իսկ ազգամիջյան ցանկացած պրովոկացիա, ցանկացած խտրականություն դարձնել միջազգային քննության առարկա։ Աղավնոյի բնակիչներն ունեն սեփականություն՝ տուն, տեղ, հող, ով է որևէ մեկի իրավունք տվել նրանցից խլել իրենց սեփականությունը, թե՝ առ էս սերտիֆիկատը և հայդե՜ Երևան։ Հակառակը՝ ամրացրեք էս ռազմավարական կետը, եթե պետք է մարդկանց զենք բաժանեք, թող պաշտպանեն իրենց ապրելու, սեփականությանը տիրապետելու իրավունքը, ավելին՝ կրկնապատկեք, եռապատկեք բնակիչների թիվը։ Աղավնոն էլ թող դառնա ձեր տարփողած խաղաղության առաջին աղավնին, բա եթե երկու երկրների հասարակություններին քիչ-քիչ իրար չեք մոտեցնելու, միմյանց հետ համակեցություն չեք ստեղծելու, ինչո՞ւ եք ամբողջ օրը գլուխներս տանում ձեր խաղաղասիրական տնքոցներով։ Եվ այո՝ վաղն էս կարճ տրամաբանությամբ ամբողջ Արցախն եք փախստական սարքելու՝ բոխչաները կապած գցեք դռնեդուռ։ Ինչքան կարելի է գնալ մտքին հակառակ ուղղությամբ․․․ Բա էդ ոնց եք, 7 մլններով ապրում աշխարհի բոլոր ծագերում, էդ պետությունների ուշքը գնո՞ւմ է հայ ու Հայաստանի համար։ Եվ խնդրում եմ՝ չշահարկեք անվտանգության հարցը, էս խելապակաս աշխարհը վաղուց է լափել դրա վերջին փշրանքները, ոչ մի տեղ էլ ոչ մի անվտանգություն չկա։ Չշարունակեմ, որ խոսքիս տոնը չփոխվի․․․․»։ Աղբյուրը` Վարդ Սիմոնյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
