«Արդյո՞ք ռուսը հայի փրկիչն է»․ Արման Յարալյան
![]() 315 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 10:54 Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի ա, բայց պիտի խոստովանենք, որ մեր ազգային արժանապատվությունն էլ, իղձերն էլ ձևակերպվել են ռուսական քաղաքական դարբնոցներում։ Սրա պատասխանը պատմության մեջ ա, որի փոխարեն մենք լիքը տարեթվեր էինք անգիր անում դպրոցներում, մի բոլ անուններ, բայց ոչ ժամանակի տրամաբանությունը։ Երբ սրան անլուրջ ենք վերաբերվում, պատվեր չենք իջեցնում մասնագիտական հանրությանը, որ այս երևույթը ուսումնասիրեն, հասկանան պատճառները, հա իրար միս ենք ուտելու, բոլոր ասպարեզներում։ Երբ թվացյալ արտաքին վտանգը գալիս ա, մեծամասամբ օգտվում ենք ռուսական քաղաքական մտքի ծնած հայկական արժանապատվության, ազգայնականության ձևակերպումներից։ Որպեսզի հասկանանք, թե ինչի բազմահազարամյա ժողովուրդն իրա համար չկարաց ձևակերպի, ու տեղը հյուսիսից մի անհասկանալի ծագման այլ սոցիում եկավ ու իրա քաղաքական նպատակների համար դա արեց, պետք ա էս տարածաշրջանը լավ պատկերացնել, սուտ կլինի, եթե մեկը դուրս գա ու վստահ ասի, թե ինքը գերազանց ա պատկերացնում։ Շատ բարդ տարածաշրջան ա, միշտ համաշխարհային շարժերի կամ կենտրոնում, կամ ոտի տակ։ Մեզ թվում ա, թե էս տարածքներում միշտ հայեր են ապրել, մինչդեռ էդպես չի, հայերին բոլորն են օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար, բոլորը բացի հայերից։ Տարել, բերել, կոտորել, նորից զրոյից վեր հառնեցրել ու միշտ մեր փոխարեն որոշել, թե հայ ազգայինը էս անգամ հակաինչն ա։ Անկեղծ պիտի լինենք, էսպես են մեզ ընկալում ու դա տրամաբանություն ունի։ Էն ինչ դարերով մեզ հետ կատարվում ա, իսկ մենք հա պատմության կրկնություն ենք տեսնում' երբեք էլ դասեր քաղելու չի բերելու, եթե էդ երևույթի պատճառները չես ընկալում։ Անհնար ա ամբողջ հանրությամբ գալ լուծումների, էդպես չի լինում, դրա համար կամ ձևավորվում են ակտիվ մտածողների հանրույթներ, կամ չեն ձևավորվում։ Կամ կամ ա էլի, կամ անում ես էս աշախտանքը հստակ իմանալով, որ անգամ թոռդ հնարավոր ա սրա արդյունքները չտեսնի, դա քիչ ա, մի հատ էլ երեք սերունդ զրկանքներ կրես հանուն էս գործի, կամ ապրում ես քո կյանքը, քեզ համար գծված հայ ազգայնական ռամկեքի տրամաբանության մեջ ու երբ պետք ա ուրիշներին, գնում մատաղացու ես դառնում։ Աղբյուրը` Արման Յարալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
