«Ազգային ուժերի մեծամասնությունը սահմանափակվում է Ֆեյսբուքում գրառումներ անելով․ դա բլոգերություն է»․ Վ․ Գեղամյան
![]() 281 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 14:18 Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը Սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլերն են, որոնք պետք է գիտակցվեն ու կողմնորոշիչ լինել ազգային ուժերի կողմից հաջողության հասնելու համար։ 1. ՀՀ բնակչության, էլ չասեմ՝ Սփյուռքի, մեծամասնությունը Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին պատկերացում է կազմում գերազանցապես այն աղբյուրներից, որոնք եթե ոչ ուղիղ, ապա միջնորդավորված անդադար և արդյունաբերական մասշտաբներով կրկնում են իրադրության մասին կապիտուլյանտների ստեղծած թեզերն ու պատումները։ Սա ապացուցված է գիտությամբ ու տասնյակ փաստերով։ Կապիտուլյանտներն ունեն բացարձակ գերազանցություն տեղեկատվական դաշտում։ Բացարձակ։ Անհրաժեշտ է Քրիստոսի օրինակով «աղը ցանել» ու «հասկը մշակել»։ Ժողովուրդը ունի վերնախավ, որի առաջին և գլխավոր խնդիրն է անձնվիրաբար հոգալ ժողովրդի կարիքները։ Եթե այն ցանկացած պատրվակով չի անում դա, ապա այլևս վերնախավ չէ։ Եթե այս կետերը լինել ուղենիշային, ապա մեր պայքարը ավելի կդյուրանա, իսկ կատարած քայլերի արդյունավետությունն անմիջապես կբարձրանա։ Ազգային ուժերի բուն խնդիրը տեխնիկական չէ, գաղափարական է։ Իսկ մնացածը՝ ավելի տեխնիկական հարցեր են, որոնք լուծելի են։ Առանց սրանց ոչ հիմա, ոչ երկու տարուց հաջողություն չենք ունենալու»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
