Երեկ Վիտալի Բալասանյանն ադրբեջանցի պաշտոնյաների է ուղեկցել Բերձոր. ԱԺԲ
![]() 540 Երեքշաբթի, 09 օգոստոսի, 2022 թ., 14:00 Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է. «Երեկ երեկոյան Վիտալի Բալասանյանը ռուսական բանակի ներկայացուցիչների հետ ադրբեջանցի պաշտոնյաների է ուղեկցել Բերձոր: Բնակիչները, երբ շարասյան մեջ նկատել են ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ, վրդովվել են, ապա հասել մեքենաների կայանման վայր ու Վիտալի Բալասանյանից պահանջել մանրամասնել, թե ի՞նչ է կատարվում, արդյո՞ք դավաճանությունն այնքան խորն արմատներ է գցել, որ երբեմնի «գեներալ» կոչվածը հիմա ընդամենը թշնամու ներկայացուցիչներին ուղեկցող է դարձել: Բալասանյանը փորձել է արդարանալ՝ ասելով, թե բանակցություններ են ընթանում և ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Սակայն Բերձորի բնակիչները, չհավատալով վերջինիս խոսքերին, իրեն ու իր ադրբեջանցի գործընկերներին վռնդել են՝ հորդորելով այլևս չվերադառնալ: Բերձորի բնակիչների պնդմամբ՝ Բալասանյանի ուղեկցած անձինք թշնամական բանակի ներկայացուցիչներ են եղել, մեկը՝ գեներալ: Վերջիններիս ուղեկցել են՝ ցույց տալու, որ Բերձորի ու Աղավնոյի տները հրկիզված չեն: Հիշեցնենք, ավելի վաղ բնակիչները սպառնացել էին, որ Բերձորն ու Աղավնոն լքելու դեպքում իրենց իսկ տները կհրկիզեն»: Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
