Զինծառայողը հրազենային մահացու վնասվածքն ստացել է իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից. ՔԿ
![]() 357 Չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2022 թ., 20:30 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 9-ին: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված АКМ տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ: |
Սյունիքում բազալտե եզրաքարի տակ մնացած 7-ամյա տղան մահացել է
10300:06Ռոմանտիկ երեկո անցկացնող տղամարդը մահացել է կայծակի հարվածից
173Երեկ, 20:00Կիևում Ուկրաինայի ԱԾ գնդապետ է սպանվել (տեսանյութ)
277Երեկ, 14:22Բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը
162Երեկ, 13:06Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
171Երեկ, 11:18Դաշտավանցիները պահանջում են լուսացույց տեղադրել. ողբերգական վթարներն այդ խաչմերուկում անպակաս են (տեսանյութ)
25709.07.2025, 17:48Նյու Մեքսիկոյում ուժգին ջրհեղեղներ են (տեսանյութ)
52809.07.2025, 10:10Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են
33209.07.2025, 10:00