«Արզնի» առողջարանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի
![]() 369 Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 18:36 Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըը, ժամը 19։30-ի սահմաններում «Արզնի առողջարան» ՓԲԸ տնօրեն, Երևանի բնակիչ, 71-ամյա Արարատ Մահտեսյանը ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ինքը առողջարանի 221 սենյակում, բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր։ Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ անձինք մահացած Գ. Հարությունյանի որդիներն են ու եղբայրը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Մահտեսյանը կոչումով գեներալ-լեյտենանտ է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություններ, որ Ա. Մահտեսյանը «գույները խտացնում է»։ |

«Աֆղանստանի վրա Պակիստանի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 400-ի»․ #Tolonews (տեսանյութ)
14509:31
Իրանը գրոհել է Բաղդադում ԵՄ գրասենյակները
29500:57
Պակիստանի հարվածներից հետո Քաբուլում ուժգին հրդեհներ են (տեսանյութ)
30400:40
ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավատորմի հիմնովին ոչնչացման մասին
16000:00
Աշխարհի խոշորագույն նավթահանքերից մեկը ենթարկվել է հարձակման
307Երեկ, 22:09
Քնեսեթի շենքի վրա իրանական բալիստիկ հրթիռ է խոցվել
356Երեկ, 19:22
Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին
249Երեկ, 19:12
ԻՀՊԿ-ն հարվածել է Իսրայելում գտնվող հրթիռային պահեստին և Կատարում գտնվող ամերիկյան բազային
345Երեկ, 18:21
