«ՀՀ ինքնիշխանության ամենանվազագույն իսկ կորստի հաշվին որևէ խնդիր չպետք է լուծվի». Վահրամ Աթանեսյան
![]() 341 Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 05:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Եթե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի աշնանը բաց տեքստով ասեր, որ ԼՂ շուրջ վեց շրջանների Ադրբեջանին վերադարձը երաշխավորում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նրա պետական ինքնիշխանությունը, հակառակ դեպքում սպառնալիքի տակ ենք դնելու առնվազն Սյունիքի հարավը, կոնկրետ՝ Մեղրին, նրան կլսեի՞ն, կհասկանայի՞ն։ Երևի՝ ոչ։ Բայց մի՞թե մեր հանրությունն այնքան կուրացած էր, որ իրեն հարց չտվեց, թե ինչո՞ւ կարգավորման Տեր-Պետրոսյանի պաշտպանած տարբերակում խոսք իսկ չկար Ադրբեջան-Նախիջևան անարգել ցամաքային կապ ստեղծելու մասին, բայց նրա հրաժարականից մեկ տարի անց արդեն քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի տարածքը Լաչինի միջանցքով Մեղրիի շրջանի հետ, ապա՝ «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը։ Դա այն դեպքում, երբ մենք ռազմական ահռելի գերակշռություն ունեինք։ Քառասունչորսօրյա պատերազմից հետո, բնականաբար, Հայաստանի բոլոր ռեսուրսները նվազագույն են։ Եվ կատարյալ անբարոյականություն է, երբ որոշակի շրջանակներից ճնշում է գործադրվում, այդ թվում՝ հանրային օստրակիզմի սպառնալիքով, թե նախափաշինյանական իշխանությունները քննադատությունից դուրս են, ժողովրդի ուշադրությունը չպետք է շեղել անցյալի վրա։ Մինչդեռ իրավիճակի հնարավորինս անկորուստ հաղթահարման համար պահանջված է ԼՂ բանակցային գործընթացի բոլոր փուլերի խորքային վերլուծությունը։ Իսկ սկզբունքը պետք է մեկը լինի․ ՀՀ տարածքի թեկուզ մեկ քառակուսի կիլոմետրի, նրա ինքնիշխանության ամենանվազագույն իսկ կորստի հաշվին որևէ խնդիր չպետք է լուծվի»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
