«Ո՞վ է բարձրաձայնել, որ ԼՂ կարգավորման ձգձգումը բերելու է նորանոր աղետների»․ Վահրամ Աթանեսյան
![]() 326 Շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ., 18:10 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Հայաստանում քանի՞ մարդ է քաջություն ունեցել խոսելու խաղաղությունից, բարիդրացիությունից։ Ո՞վ է բարձրաձայնել, որ ԼՂ կարգավորման ձգձգումը բերելու է նորանոր աղետների։ Միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրարշավի նժդեհա-դաշնակա-ռազմահայրենասիրական էյֆորիկ քարոզչությունը «քիրվայության ջատագովի» պիտակ կպցրեց։ Հիմա շատերն են խաղաղասեր երևակվում, բայց այդ դիսկուրսից գործնական ոչ մի շահ չկա։ Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Եվ քաղաքականություն վերադառնալու կամ քաղաքական բեմելի պատրաստվող ուժը, անհատները պարտավոր են ելք առաջարկել։ Իսկ ինչի՞ ականատես ենք։ Մեկը Փաշինյանին Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ է մեղադրում, մյուսը՝ որ Արևմուտքին չի դիմում։ Երրորդը շարունակում է քարոզել «ուժն է ծնում իրավունքը» ․․․ Եվ այսպես՝ անվերջ, թող կոպիտ չհնչի՝ դատարկախոսություն։ Իսկ ժամանակն անցնում է։ Եվ շատ հավանական է՝ վաղը չենք կարողանալու պահպանել այն, ինչ այսօր դեռ հնարավոր է։ Որևէ կարգավորում, լուծում սարսափելի չէ, սարսափելին անորոշությունն է»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
