«Բաքվի վարչախումբն օգտագործում է «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը»․ Վարդան Ոսկանյան
![]() 303 Կիրակի, 21 օգոստոսի, 2022 թ., 01:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Սրա մասին են վկայում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, ՊՆ պաշտոնական «հաղորդագրությունները», որոնցում Վարդենիսն անվանվում է Բասարքեչար, Սիսիանը՝ Ղարաքիլսա, Գորիսը՝ Գորուս և հայկական տեղանունների նման այլ բարբարոսական աղճատումներ։ Մինչդեռ Հայաստանի և քաղցկեղային գոյացություն Ադրբեջանի միջև ինչ-որ սահմանային անցակետերի մասին հայաստանյան օրինագծում նույնիսկ այնպիսի տեղանուն, ինչպիսին այժմ բռնազավթված Քարվաճառն է, բերված է բարբարոսական «Քելբաջար» ձևով։ Մեզանում ծաղրել և անարգել են «ոչմիթիզականությունը», մինչդեռ այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»՝ հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը նաև մեր հոգիներում»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
