«Հիսուսը ՀՀ կառավարությանը կասեր՝ կլինի՞ Ծառուկյանին համալսարան կառուցելու շինթույլտվություն տաք». Գոհար Հայրապետյան
![]() 276 Չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2022 թ., 16:48 Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատիսի լանջից 7 հեկտար նոր հողակտորներ են օտարվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին «Հետք»-ը պարզել է, որ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Ակունք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 3 առանձին հողակտոր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել 2022-ի օգոստոսի 10-ին: Հատիսի գագաթին ջրագիծ կառուցելու շինթույլտվություն է տրվել: 7 հեկտար հողատարածքի համար «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը համայնքային բյուջե պետք է վճարի կամ արդեն վճարել է ընդամենը 2 միլիոն 766 հազար դրամ։ Հ․ Գ․ Հիսուսը հավանաբար կասեր՝ ՀՀ իշխանություններ, կլինի պարոն Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն տալու փոխարեն, պարզապես բացատրեք, որ իմ արձանը կանգնեցնելու փոխարեն համալսարան կառուցի, որոտեղ գիտություն և տեխնիկա կզարգանա։ Օրինակ՝ ինչպես մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլկին տեխնոլոգիական համալսարան կառուցեց Քութաիսիում և դարձրեց հաբ։ Կասեր նաև՝ մի՞թե դուք չհասկացաք, որ արձաններով ու խաչքարերով երկիր չեք պաշտպանի։ Ուլտրալիբերալ այն մոտեցումը, թե մասնավոր կապիտալին չի կարելի պարտադրել, քանզի մասնավոր սեփականություն է, ինչ կուզի կանի, վաղուց ակտուալ չէ։ Այս մոտեցումը գլոբալիզացվող հանրության փիլիսոփայությունն է ու կապ չունի ազգային պետության գաղափարի հետ։ Յուրաքանչյուր մեծահարուստ պետք է մասնակցություն ունենա ազգային տարբեր ծրագրերում իր կապիտալի որոշակի տոկոսի շրջանակում։ Ու դա չպետք է վերաբերի բարեգործությանը։ Իսկ կապիտալի ուղղորդումն իշխանությունների գործն է»։ Աղբյուրը` Գոհար Հայրապետյա |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
