Վրաստանում հայոց լեզվի դասաժամերի հաշվին ռուսերեն է դասավանդվում

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Միխեիլ Չխենկելին հաստատել է վրացալեզու և ոչ վրացալեզու (հայկական, ադրբեջանական) հանրակրթական դպրոցների դասաժամերի քանակը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Հատկանշական է, որ այս տարի ևս ոչ վրացալեզու դպրոցների, օրինակ՝ հայկական դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզուն (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ) ընտրելու դեպքում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկային տրվելու է նվազագույն՝ շաբաթական 3 դասաժամ: Իսկ եթե դպրոցը չի ընտրում երկրորդ օտար լեզու, այդ դեպքում «Հայոց լեզու և գրականություն»-ը դասավանդվում է շաբաթական 5 դասաժամ: Ընդգծենք, որ նույնը վերաբերում է ադրբեջանական դպրոցներին նույնպես, նաև՝ ոչ վրացալեզու բոլոր դպրոցներին:
Հարկ է նշել, որ Վրաստանի հայկական դպրոցների մեծ մասում՝ 5-րդ և 6-րդ դասարաններում, երկրորդ օտար լեզու է ընտրվում ռուսերենը, հաճախ նաև գերմաներենը. ստացվում է, որ ռուսերենը կամ երկրորդ օտար լեզուն դասավանդվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի «հաշվին»:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
208Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
271Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
274Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
87017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
87816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
245216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
178115.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
111610.07.2026, 15:00