Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կապիտուլյացիայի ֆոնին նույնիսկ Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում». Շարմազանով

«Կապիտուլյացիայի ֆոնին նույնիսկ Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում». Շարմազանով
193
Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 16:18

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը գրում է. ««1990-ականները ոչ թե մթի ու ցրտի, այլ հաղթանակի տարիներ էին»։
Հատված ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթից՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 15-րդ տարեդարձին։
28 հունվար, 2007թ.:
Հ.Գ. Որոշ շրջանակներ, ում ուշք ու միտքը սեփական անսխալությունն ի ցույց դնելն է, փորձում են հերթական անգամ կեղծ թեզ մտցնել շրջանառության մեջ, թե 1997-ին Լևոնը ճիշտ էր։ 1998-2018թթ. Հայաստանի բանակցային հաջողություններն ապացուցեցին, որ 1997-ին ճիշտ էին Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Պարզապես «ազգակործան պատուհասի» բերած կապիտուլյացիայի ֆոնին նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997-ի փուլային տարբերակն է «դրախտ» թվում»: