«Այս ամենի մեղավորն անպատասխանատու նիկոլիստական ռեժիմն է». Էդուրադ Շարմազանով
![]() 277 Ուրբաթ, 26 օգոստոսի, 2022 թ., 21:18 ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը գրում է. «Սերժի բանակցած փաստաթղթով և՛ Լաչինը, և՛ Քարվաճառը մնալու էին հայկական։ Բերձոր (Լաչինն) էլ է տրվում ադրբեջանցիներին։ Ու նիկոլիստներն իրենց պահում են՝ դե պետք է տրվեր տրամաբնությամբ։ Ու սրանց թվում է, որ կսղցնեն կգնա։ Բայց՝ ոչ։ Մարդիկ պետք է իմանան, որ այս ամենի մեղավորն անպատասխանատու նիկոլիստական ռեժիմն է ու նրա «հաճախորդները»։ Նախկիններիս օրոք չէր տրվելու ո՛չ Բերձորը, ո՛չ էլ Քարվաճառը, դե Շուշիի ու Հադրութի մասին չեմ էլ խոսում։ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության համաձայն նախկին ԼՂԻՄ ողջ տարածքն ու Քարվաճառի և Լաչինի շրջանները մնում էին հայկական վերահսկողության տակ։ Լաչինի ու Քարվաճառի վերջնական ճակատագիրը կապվում էր Արցախում իրականացվող հանրաքվեի հետ։ Մինչ հանրաքվեն, այսինքն՝ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը, նրանք մնալու էին մեր վերահսկողության տակ։ Դրա մասին բազմիցս խոսել են և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ համանախագահ Պոպով), ինչպես նաև ռեժիմի «կառուցողական» գործընկեր Ալիևը, ով պատերազմից հետո Քարվաճառում ասեց՝ հայերը հրաժարվում էին Քելբաջարն ու Լաչինը տալ։ Հիմա գոհ եք երևի։ Նիկոլին առաջադրած ու պաշտպանած գործիչներ, դուք Սերժ ու Հանրապետական չեք մերժել է, դուք մերժեցիք Շուշին, Հադրութը, Դադիվանքը, Բերձորը... Հայաստանի ինքնիշխանությունը։ Այստեղ են ասել՝ հայի հետին խելքը...»: Աղբյուրը` Էդուրադ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
