Dell-ը վերջնականապես հեռացել է Ռուսաստանից

Համակարգիչներ և սերվերներ արտադրող ամերիկյան Dell ընկերությունը վերջնականապես լքել է Ռուսաստանն օգոստոսի կեսերին։ Այս մասին հայտնի է դարձել կիրակի՝ օգոստոսի 28-ին։
Reuters-ին հեռանալու մասին տեղեկությունը հաստատել է ընկերության ներկայացուցիչ Մարկ Սիմենասը։ «Օգոստոսի կեսերին մենք փակեցինք մեր բոլոր գրասենյակները և դադարեցրինք բոլոր գործողությունները Ռուսաստանում», - ասել է նա:
Ավելի վաղ CNews-ի աղբյուրները հայտնել էին, որ Dell-ը հեռանում է Ռուսաստանից՝ տեղի բոլոր աշխատակիցներին աշխատանքից հեռացնելով։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ շուրջ 450 մասնագետ կզրկվի աշխատանքից, իսկ աշխատանքից ազատվելուց հետո նրանց կվճարվի մինչև ութ ամսվա աշխատավարձ։ Միաժամանակ «Կոմերսանտ»-ը պարզաբանում է, որ մոտ 400 մարդ, ովքեր աշխատել են Սանկտ Պետերբուրգի զարգացման գրասենյակում, հավանաբար կշարունակեն աշխատել մեկ այլ իրավաբանական անձի հետ։
Dell-ը համակարգիչների խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում։ Փետրվարի վերջին ընկերությունը դադարեցրել էր իր սարքավորումների մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Ռուսական շուկայում այն հանրահռչակվել էր սերվերների շնորհիվ. ընկերությունն առաջին տեղն էր զբաղեցնում դրանց մատակարարման մեջ:
Ըստ Dell-ի՝ 2021 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը եղել է Ռուսաստանի Դաշնությունում սերվերների հիմնական մատակարարը:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
381Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
243Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
181Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
60226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60724.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
182623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70522.10.2026, 02:06