Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այն իշխանությունը, որը սա չի հասկանում, պետք է հեռացվի». Նարինե Դիլբարյան

«Այն իշխանությունը, որը սա չի հասկանում, պետք է հեռացվի». Նարինե Դիլբարյան
195
Երկուշաբթի, 29 օգոստոսի, 2022 թ., 09:12

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Հայաստանը պետք է վերջապես հասկանա, որ այն, ինչից կրակի պես վախենում է Ադրբեջանը, զուգահեռաբար և Թուրքիան, մեզ համար կարևորագույն արտաքին քաղաքական հենման կետ է, որի գոյությունը այս նվաստ և անկառավարելի վճակում մեզ թույլ չի տա շրջել աշխարհը, բայց աներկբա թույլ կտա հայկական հիմնահարցը՝ Արցախի չճանաչված Հանրապետությունը փրկել հետագա անթաքույց զավթումից, ցեղասպան հայաթափումից, այսինքն՝ նաև Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության կորստից: Իսկ Ադրբեջանի վախը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դրա հնարավոր վերակենդանացում-վերագործարկումը, և եթե համանախագահներից մեկի՝ Ռուսաստանի հետ նրան դեռ հաջողվում է Թուրքիայի աջակցությամբ քաղաքական խաղեր ծավալել, ճնշումներ գործադրել՝ հատկապես ուկրաինական պատերազմի անորոշ ելքի պայմաններում, ապա՝ Ֆրանսիայի և ԱՄՆ վերջին քայլերի ճնշող ազդեցությունը վկայում է, որ Ադրբեջանին այս դաշտում հաջողություն չի սպասում: Ահա թե ինչու ալիևն այդպես հիացած է բրյուսելյան-շարլմիշելյան գործընթացով և ահաբեկված ու սպառնալից Միսնկի խմբի եռանախագահության հնարավոր ծրագրերի առումով: Արցախյան հակամարտությունը պատերազով լուծելու ալիև-էրդողան ծրագիրը կարող է տապաել միայն այս եռանախագահությունը, որի անդամների միջև Ուկրաինայի խնդիրը, անշուշտ, բաժանարար է, բայց այն գերակա չէ Հարավային Կովկասում՝ պատմական Հայկական բարձրավանդակում, համաթուրքական ռազմաքաղաքական ու տնտեսական ներկայությունը զսպելու նպատակի համեմատությամբ: Ուստի իրական հայկական պետական քաղաքականությունը պահանջում է հրաժարվել բրյուսելյան հնարախաղերից և Մինսկի խմբի փրկօղակն ամեն կերպ ամուր պահել: Այն իշխանությունը, որը դա չի հասկանում՝ Հայաստանո՛ւմ, թե՛ Արցախում, պետք է հեռացվի, հակառակ պարագայում քարտեզից հեռացվելու են հայկական պետությունները....»:

Աղբյուրը`   Նարինե Դիլբարյան