«Մեր նպատակն է՝ նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա՝ ինքն ով է, ինչ պատմություն ունի»․ Սասուն Միքայելյան

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ։
«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ
Հարգելի´ ուսուցիչներ, դասախոսներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ
Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ ձեզ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Կրթությունը եւ գիտելիքը, հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն:
Կրթությունը հզոր զենք է: Մենք պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք կրթությանն ու յուրացնենք յուրաքանչյուր մանրուք:
«Մեր նպատակն է դպրոցից սկսած նոր սերնդին դաստիարակել այնպես, որ իմանա ինքն ով է, ինչ պատմություն ունի, որտեղից է գալիս եւ ուր է գնալու», ասում էր ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Ես համոզված եմ, որ մեր երեխաները ստանլու են բարձր ու անհրաժեշտ գիտելիքներ:
Սիրելի՛ մանկավարժները՝ ուսուցիչներ, դասախոսներ,
Անգնահատելի է այն ահռելի աշխատանքը, որը Դուք եք իրականացնում:
Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարի առթիվ եւ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Առանձնահատուկ շնորհավորանքս ուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ հաճախող աշակերտներին, ուսանողներին: Թող կրթության տարիները լինեն արդյունավետ, հաջողակ, բովանդակալից:
Առանձնահատուկ շնորհավորանքս նաեւ մեր «Պատանի երկրապահ» ակումբի սաներին:
Իմ սիրելի՛ պատանիներ, բարձր պահեք Պատանի երկրապահի անունը, սովորեք բարձր առաջադիմությամբ եւ հիշեք, որ կրթված հասարակությունն անպարտելի է ու կարող է դիմակայել ցանկացած մարտահրավերի:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա առթիվ, մաղթում՝ հաջողություններ ուսուցման եւ ուսումնառության դժվարին, բայց պատվաբեր գործում:
Բարի երթ դեպի նոր ուսումնական տարի»։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
208Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
271Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
274Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
87017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
87816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
245216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
178115.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
111610.07.2026, 15:00