«Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի՝ հետպատերազմյան ժամանակահատվածի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ ստեղծված ծանր իրադրության պայմաններում, պետական ինստիտուտները որևէ հաշվարկ չունեն, թե սցենարային այս կամ այն զարգացման դեպքում ինչպես են գործելու։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ պետական կառավարման համակարգի առանցքային պաշտոններում ճգնաժամային պայմաններում գործելու անկարողունակ դեմքերի պակաս չկա։
Ադրբեջանի վարած վտանգավոր քաղաքականության պայմաններում համակարգային խնդիրներն ու կենսունակության ճգնաժամն առավել խորացնում են առանց այդ էլ առկա բարդ իրավիճակը։
Հսկայական բան կախված է նրանից, թե որքան արագ հնարավոր կլինի հասնել ՀՀ իշխանությունների հեռացմանը, քանի որ առանց դրա ահնար է կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
Մեր հիմնական խնդիրները ներսում են՝ գաղափարական սնանկությունից մինչև հայկական շահը չսպասարկող իշխանության գոյություն։
Մյուս հարցերը՝ նույնիսկ ադրբեջանական սպառնալիքները՝ վտանգավորության այնպիսի աստիճան չունեն, որքան հայկական իրականության մեջ ստեղծված քաղաքական դասավորությունները»:

«Իշխանության նկատմամբ քաղաքացու դիրքորոշումը չպետք է կախված լինի ընդդիմության հեղինակությունից»․ Վլադիմիր Մարտիրոսյան
3501:30
«Պուտինի այցը Չինաստան ունի և՛ տնտեսական, և՛ ռազմավարական նշանակություն»․ Վահան Բաբայան (տեսանյութ)
5301:06
«Երեխայի անվտանգությունը սկսվում է դպրոց տանող ճանապարհից»․ Հայկուհի Հովհաննիսյան (տեսանյութ)
6600:48
«ՀՀ-ի համար ամենակարևորը ասիմետրիկ զսպման և ռազմաքաղաքական դիմակայունության համակարգի ստեղծումն է»․ Վարդան Ոսկանյան
6500:30
«ՌԴ-ի և Իրանի գործոններն անտեսելը կարող է բացասական անդրադարձ ունենալ ԹՐԻՓՓ-ի վրա»․ Թաթուլ Հակոբյան
7000:12
«Միջազգային պրակտիկայում չեք գտնի դեպք, երբ մի երկիր մյուսին ասի՝ Սահմանադրությունդ պետք է փոխես»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
67Երեկ, 23:54
«Այսօր Նիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդումով»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
67Երեկ, 23:36
«Այս իշխանության հեռանալուց հետո Սահմանադրության բարեփոխման հարցը պետք է քննարկել»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
71Երեկ, 23:30