Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նման հայտարարություններ անելով՝ իշխանության ներկայացուցիչները աշխարհին մեսիջ են ուղարկում»․ Թորոս Ալեքսանյան

«Նման հայտարարություններ անելով՝ իշխանության ներկայացուցիչները աշխարհին մեսիջ են ուղարկում»․ Թորոս Ալեքսանյան
251
Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 21:48

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Երբ Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարում է, որ մեզ մոտ հարկավոր է վերականգնել մահապատիժը, ապա դա նշանակում է, որ տվյալ անձնավորությունը գործում է ՀՀ-ն ապալեգիտիմացնելու ուղղությամբ:
Եթե անգամ դա իր կողմից էմոցիոնալ (իբրև թե) պոռթկում էր, միևնույնն է դա արդեն իսկ շատ վատ է, քանի որ նման պրռթկումներ կարող են իրենց թույլ տալ, լավագույն դեպքում, հասարակական գործիչները կամ մշակութային գործիչները, սակայն ոչ երկրի գլխավոր դատախազը:
Ինչևէ մեր, այսպես կոչված, իշխանության ներկայացուցիչները նման հայտարարություններ անելով աշխարհին մեսիջ են ուղարկում առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայացած չի ու չի էլ կայանալու, նրանք դրանով Հայաստանը իզգոյացնում են, նույն հարթության մեջ են դնում, ասենք, օրինակ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ: Մի խոսքով աշխարհին հասկացնում են, որ Հայաստանը լուծարելու պուտինյան ծրագիրը շատ էլ տեղին է, քանի որ հայ ժողովուրդը ի վիճակի չի պետություն ունենալու:
Հիմա շատերը կհակադարձեն ինձ, կասեն, որ շատ կայացած երկրներում մահապատիժը պահպանվում է, Նույնիսկ ԱՄՆ-ի շատ նահանգներում այն կա: Այո, բայց Հայաստանում այն չպիտի լինի, քանի որ Հայաստանը ԱՄՆ կամ Չինաստան չի, ու չունի սուվերենության այն հսկայական պաշարը, որ նրանք ունեն, հետևաբար չի կարողանա միանգամից հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից, իսկ եթե հրաժարվի, ապա նրան կսկսեն ընկալել ոչ թե որպես ԱՄՆ կամ Չինաստան, այլ որպես Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն, այսինքն ոչ թե որպես պետական միավոր, այլ որպես *** կազմակերպություն:
Վերջում էլ ասեմ, որ ես անձամբ կողմնակից եմ մահապատժին, մի քանի անգամ անդրադարձել եմ այդ թեմային, սակայն ցավոք սրտի, այսօրվա դրությամբ, Հայաստանում հնարավոր չի կիրառել մահապատիժ, քանի որ կան քաղաքական ռեալություններ, որոնց հետ անհնար է հաշվի չնստել:
Հա ու մի բան էլ, ո՞նց կարող է Հայաստանում մահապատիժ մտցվել, երբ արդարադատություն գոյություն չունի բառիս բուն իմաստով, մեր կողմնապահ և քաղաքական իշխանությունների կողմից ամբողջովին վերահսկվող դատարանները դրա հետ կապված երբեք օբյեկտիվ որոշումներ չեն կայացնի ու հետևանքը կլինի այն, որ բազում անմեղ մարդկանց ուղղակի *** և վերջ»:

Աղբյուրը`   Թորոս Ալեքսանյան