«Չեմ հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Դավիթ Գասպարյանին նման բան է ասել». Վահրամ Աթանեսյան
![]() 320 Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 13:00 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Գրականագետ Դավիթ Գասպարյանը ասում է, որ ժամանակին ՀՀՇ առաջնորդին (առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին), երբ Շարժումը նոր էր սկսվել, հարցրել է, թե ի՞նչ է լինելու Հայաստանի հետ և լսել այս պատասխանը․ «Հայաստանում կապրի երկու միլիոն մարդ և լավ կապրի»։ https://www.aravot.am/2022/09/04/1288874/... Ես, իհարկե, չեմ հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Դավիթ Գասպարյանին նման բան ասել է։ Բայց մի պահ ենթադրենք, որ Գասպարյանը ճիշտ է։ Այս դեպքում հարց է առաջանում․ ազնիվ, մտահոգ մտավորական Դավիթ Գասպարյանի ձեռքից ո՞վ էր բռնում, որ այդ հանդիպման մանրամասները հրապարակեր, մի օր մտներ Թատերական հրապարակ և ժողովրդին ասեր․ «Մի հավատացեք, նրանք գալիս են, որպեսզի արտադրական ձեռնարկությունները փակեն, էլեկտրականությունը հողանցեն, ձեզ թողնեն գործազուրկ, մատնեն պանդխտության, որպեսզի իրենք լավ ապրեն»։ Ոչ ոք չէր խանգարում, ոչինչ չէր խանգարում։ Ու եթե Դավիթ Գասպարյանը չի խոսել, ուրեմն կամ այդ հանդիպման պատմությունը հորինված է, կամ ինքը՝ Հայաստանի այսօրվա վիճակի համար պատասխանատու։ Որովհետեւ իմանալ-չհայտնելը ոչ միայն քրեական, այլեւ բարոյական պատասխանատվություն է ենթադրում։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
