«Հուսով ենք, որ ՌԴ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել». Փաշինյան
![]() 595 Չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ., 12:42 «2020 թվականին Ադրբեջանը պատերազմը սկսել էր այն ժամանակ, երբ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը, կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա»,- Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին հրավիրելու համար, որը, ըստ Փաշինյանի, արդյունավետ հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ մտքերի և գաղափարների փոխանակման համար: «Պետք է ասել, որ ընթացիկ տարում ամենահայտնի արտահայտությունը երևի հետևյալն է, որ մենք ապրում ենք բարդ ժամանակներում, բայց եթե խորը նայենք, հարց է առաջանում՝ ե՞րբ են ժամանակները եղել հեշտ: Եթե ազնիվ լինենք, ապա մարդկության պատմությունը բարդ ժամանակաշրջանների շղթա է, այդ իսկ պատճառով մարդկությունը հորինել է այլ բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր վտանգներ և ստեղծում են նոր հնարավորություններ: Հիմա երկրների և կառավարությունների գլխավոր խնդիրն է, ինչպե՞ս կառավարել վտանգները և ինչպե՞ս նկատել ու օգտագործել հնարավորությունները: Այդ համատեքստում, իհարկե, բարդ են ժամանակները մեր տարածաշրջանի համար ևս, որովհետև առաջանում են կամ սրանում են այն մարտահրավերները, որոնք առկա են արդեն երկար ժամանակ»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երբ ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնությունը շատ է կենտրոնացված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կան հստակ մտահոգություններ, որ դա կարող է բերել ապակայունացման Հարավային Կովկասում: «Գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ ենք վերապրել, և իրավիճակը նման էր նրանով, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել էր պատերազմը, միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր կորոնավիրուսային համավարակի հետ կապված խնդիրների վրա: Սակայն հուսով ենք, որ Ռուսաստանի, այդ թվում՝ մեր այլ գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը կառավարել և պահել վերահսկողության տակ, որը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,- եզրափակեց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
