«Գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ինչպե՞ս են իրար հետ կապվելու». Արթուր Խաչատրյան
![]() 299 Ուրբաթ, 09 սեպտեմբերի, 2022 թ., 02:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը. «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼՌԵԼ Օգոստոսի 22-ին սահմանի անցումների մասին կառավարություն հարցում էի ուղարկել: Հիշեցրել էի, որ կապիտուլյացիոն հայտարարությամբ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (...): Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»: Նաև հիշեցրել էի, որ կառավարության ղեկավարի ստորագրած թղթի համաձայն՝ «Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»: Ըստ այդմ՝ հարցրել էի. 1. Արդյոք ռուսական ФСБ-ի (ՌԴ ԱԴԾ) ուժե՞րն են հսկելու կառավարության առաջարկած Սոտք-Երասխ և Քարահունջ-Երասխ մայրուղիներով տրանսպորտային հաղորդակցությունը, 2. Նոր կառուցվելիք ճանապարհի մասին կառավարությունում ի՞նչ նորություն ունեն: Կառավարությունն էլի լռում է, ժողովրդից գաղտնի է պահում, թե Ադրբեջանն ու Նախիջևանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ ինչպե՞ս են իրար հետ կապվելու, տրանսպորտային հաղորդակցության ի՞նչ ռեժիմ է գործելու: Թափանցիկությունից են խոսում, բայց ժողովրդի թիկունքում թուրքերին ճամփա են տալիս: Բա միջանցքն էլ ինչպե՞ս է լինում... Հ.Գ. Վաղը կասեն. «Ընդդիմադիր պատգամավորները նիստերի չեն մասնակցում»: Պատգամավորի ամեն մի անպատասխան մնացած գրավոր հարց՝ մի մեխ է խփած հայկական պառլամենտարիզմի դագաղի կափարիչին... Ու ![]() ![]() Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22


