«Փաշինյանը տապալել է և՛ խաղաղության օրակարգը, և՛ ՀՀ անվտանգությունը». Էդուարդ Շարմազանով
![]() 253 Երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2022 թ., 17:48 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Երբ խայտառակության ու պատերազմի միջև ընտրում ես խայտառակությունը, ստանում ես և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։ Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայատյաց է՝ փաստ է, բայց ակնհայտ փաստ է՝ Փաշինյանը տապալել է և՛ խաղաղության օրակարգը, և՛ ՀՀ անվտանգությունը։ Ասում է՝ պետք է ամեն գնով պաշտպանենք ՀՀ սահմաններն ու բարեփոխենք բանակը... Իրո՞ք։ Բա 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանն առանց կռվի Հայաստանի ինքնիշխան տարածքի 41 քառ.կմ գրավել է, ի՞նչ ես արել դրա դեմ։ Ոչինչ։ 44-օրյա պատերազմից հետո բացի բանակ թուլացնելուց ու քանդելուց, ի՞նչ զենքեր ու զինամթերք եք բերել։ Պատասխանն ակնհայտ է: Պատերազմից հետո որևէ քպ-ական պատգամավոր ու ոչ էլ Փաշինյանը չի պատասխանել Ալիևի հայատյաց ելույթներին։ Ու այդ ամենը հանգեցնելու էր այսօրվա ահաբեկչական հարձակմանը։ Պաշտոնական տվյալներով 49 նահատակ ունենք, քպ-ականներն ասում են՝ սադրանք։ Ի՞նչ սադրանք։ Կամ ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս։ Դուք եք Ադրբեջանի 5 կետերին համաձայնվել։ Հիմա եկել ԱԺ-ում ի՞նչ «լոլո» ես խոսում։ Աստված մեր նահատակների հոգիները լուսավորի»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
