Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։
NEWS.am–ին Իրինա Գասպարյանի հարազատները պատմեցին, որ Իրինան 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Նա մասնակցել է նաև 44–օրյա պատերազմին։
Իրինան Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։
Հիշեցնենք, որ այս պահին հայտնի է ևս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան և Ալիսա Մելքոնյան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Թուրքիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ պայթուցիկ նյութերի մասին գրություն հայտնաբերելուց հետո
201Երեկ, 23:48
Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
176Երեկ, 19:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
327Երեկ, 11:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
468Երեկ, 09:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
65404.10.2026, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
39504.10.2026, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
22404.10.2026, 12:24
Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. կա 5 վիրավոր
27203.10.2026, 19:36