«ՄԻԵԴ-ն արդեն երեք նոր դիմում ընդունել է հայ ռազմագերիների հարցով միջանկյալ միջոց կիրառելու համար». Անի Չատինյան

«Բոլոր այն ռազմագերիների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարազատների կողմից նույնականացվել են տեսանյութերի միջոցով, հարազատները դիմել են, որ վատ վերաբերմունքի դրսևորում են տեսել, նույնականացրել են իրենց ծառայողին՝ կլինի պայմանագրային, թե ժամկետային, ՄԻԵԴ հրատապ գանգատ ենք ներկայացրել միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Պատերազմական հանցագործություն. Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավոր ուղիներ» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: ԱՅս մասին գրում է «Առավոտ»-ը: Նա հայտնեց՝ արդեն երեք դիմում են ներկայացրել դատարան՝ կապված սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներում իրականացված ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների հարցով ու շարունակեց․ «Դատարանն ստացել ու հարցադրումներ է ուղարկել Ադրբեջանին՝ ժամկետ տրամադրելով այսօր Ստրասբուրգի ժամանակով մինչև ժամը 17.00 տեղեկություններ տրամադրել գերեվարված անձանց կյանքի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ»: Անի Չատինյանը նշեց՝ այս պահին փաստահավաք կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես տարածել են հաղորդագրություն, որում նշված են հեռախոսահամարներ, որպեսզի զանգեն և իրենց զինծառայողների մասին տեղեկություններ հայտնեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Մարզերից Երևան գալը դառնում է ավելի թանկ ու բարդ»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
1012:06
«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
4311:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12300:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12900:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
157Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
122Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
111Երեկ, 21:54