«Եթե Թուրքիայում ռազմական հեղաշրջումները լրիվ հնարավոր են, ապա Չինաստանի նման երկրում՝ գրեթե անհնար»․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղղակի զարմանալ կարելի է մեր որոշ հարթուղեղների վրա, ովքեր առանց ճանաչելու երկիրը, երկրի մշակույթը, հատկապես՝ քաղաքական մշակույթը, ինչ լսեն, անկախ նրանից, թե որտեղից կլսեն, միանգամից կսկսեն տարածել՝ առաջինը լինելու մոլուցքով։
Չինաստանի ներքաղաքական կյանքի մասին կեղծ լուրեր տարածողները հստակ շահեր և նպատակներ ունեն, իսկ այդ տարածման գործիք հանդիսացող մեր հայրենակիցները լավ կլինի մի քանի գիրք կարդան չինական արդի քաղաքական մշակույթի մասին, որպեսզի չդառնան օտարերկրյա ագիտպրոպի գործիք։
Եթե Թուրքիայում ռազմական հեղաշրջումները լրիվ հնարավոր են՝ անգամ այսօրվա Թուրքիայում, ապա Չինաստանի նման երկրում գրեթե հնարավոր չէ, քանի որ չինական հասարակությունը հիմնականում կառավարման հարցերում պահպանողական է և իր առաջնորդներին ենթարկվող/վստահող, մյուս կողմից բացակայում են այլ հարակից օժանդակող հանգամանքները։
Արտասահմանյան միջամտությամբ առավել հնարավոր է, քան ինքնաբուխ, բայց այս դեպքում էլ շատ չնչին հավանականություն կա։
Այնպես որ ճիշտ կլինի հեռու մնալ օտարերկրյա ագիտացիոն հոսանքների ծուղակն ընկնելուց»։

Խորամանկ լուծում են գտել․ «Հրապարակ»
2109:30
Տիգրան Ավինյանն ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը. «Հրապարակ»
1109:24
Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
3909:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
3809:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
11401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
11500:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18800:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11500:18