«Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»․ Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին
![]() 275 Չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ., 17:05 Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Դիարբեքիր նահանգի Սուր շրջան, որը մի քանի տարի փակ է եղել՝ թուրք-քրդական բախումներից հետևանքով: Հենց պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում է գտնվում Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: «Էրմենիհաբեր»-ի տեղեկացմամբ՝ Փայլանը նշել է, որ թեև Սուր շրջանը թուրք քրդական բախումներից հետո ավերված վիճակում է, բայց Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը ցանկանում է հոկտեմբերին միջոցառում այնտեղ կազմակերպել, որին հրավիրվելու են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորները: Դիմելով նախարարությանը՝ Փայլանը նշել է. «Սուր շրջանն ավերողներն ասում են․ «Սուրը դարձնելու ենք Տոլեդո (Իսպանիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը-խմբ): Այսպե՞ս եք Սուրը Տոլեդո դարձենլու: Ի՞նչ եք արել, որ ինչ էլ ցույց տաք: Փոխարենը կառուցել եք անհասկանալի շենքեր: Ըստ իս՝ ներկայացնելու փոխարեն պետք է ամաչեք: Նախ ներողություն խնդրեք Դիարբեքիրի բնակիչներից՝ հայերից, քրդերից և ասորիներից»: Հիշեցնենք, որ Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանք հանել են եկեղեցու քարերը ու վաճառել, գանձ գտնելու հույսով անցքեր են բացել պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանացման եզրին: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
