«Ներքին թշնամին «հարձակվել է» Տավուշի ուղղությամբ, բայց այս անգամ թիկունքից». Գ. Մանուկյան
![]() 225 Ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2022 թ., 11:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!! ներքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ, բայց այս անգամ թիկունքից։ Հարձակումն արդեն մի քանի օր է շարունակվում է։ Տավուշի Բերդ խոշորացված համայնքում, ասել է թե՝ ամենավտանգված հատվածում թշնամական արշավն արդեն մի քանի օր է շարունակվում է նիկոլական հորդայի կողմից, քանի որ նրանք պարտվել են ընտրություններում իրենց քննիչով, դատախազությամբ, դատարանով ամիսներ շարունակ գերեվարած, պատանդառված Հարություն Մանուչարյանին։ Նիկոլական թուրքը պարտվել է չզիջող, խրոխտ տավուշցուն։ Բայց թուրքի պես է պահում նիկոլն ու իր իշխանությունը ու դավադիր է գործում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Չեն կարողանում կուլ տալ, որ բանտից մարդ կարող է այնքան ազատ լինի, որ հաղթի թշնամի իշխանությանը։ Արդեն չորրորդ կալանավորվածն է Տավուշում։ Մինչ այդ՝ համայնքի ղեկավար, Բերդի աշխատակազմի ղեկավար։ Սուտ մատնություններ։ Դանոսներ։ Լավ, այսքան արյուն, բեռ, պատիժ, մեղք, մահ։ Ինչպե՞ս է կարողանում իր ուսերին շալակել։ Նիկոլը դեռ գրողի ծոցը։ Նա արդեն կորսված անմեղսունակ է։ Վերջն է եկել։ Բա մյուսները՞։ Ոստիկանապետ, քննչականի ինչ որ քննիչ, դատավոր, դանոսչիկ։ Բա դրանք հետո պետք է մեր երկրու՞մ ապրելու։ Հարություն Մանուչարյանինին ամեն անգամ Արմավիր քրեակատարողականում հանդիպելիս զարմացել եմ այդ տարիքի գործչի հանդարտության վրա։ Գիտեմ, մյուսներն էլ սա կանցակացնեն։ Բայց կարևորը՝ թուրքին, թշնամուն Տավուշից, մեր Հայաստան աշխարհից արագ հեռացնելու հրամայականն է։ ՈՒ անելու ենք։ Թուրքը, թշնամին, դավադիրը, հայրենադավը տեղ չունեն մեր կողքին։ Չենք մոռանում, որ Շամշադինում երբեք թուրք չի կարողացել ապրել...»: Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
271Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
290Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
297Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
200Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
263Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
242Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
230Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
280Երեկ, 09:52
