«Մեզ բեկում է անհրաժեշտ». Նորայր Նորիկյան
![]() 228 Երկուշաբթի, 03 հոկտեմբերի, 2022 թ., 16:48 «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Անձամբ ես խաղաղություն եմ ուզում, բայց նաև համոզված եմ, որ խաղաղության այդ ընկալումը խորթ է այսօրվա Ադրբեջանին։ Խաղաղության մեր ձգտումը նրանք ընկալում են որպես թուլության ու վախկոտության նշան։ Մեզ թեկուզ փոքր, թեքուզ աննշան հաջողություն ու հաղթանակ է անհրաժեշտ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Դիվանագիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, մաքուր ռազմական, կարևոր չէ, կարևորը՝ այդ ընկալումն արձանագրվի մեզանից յուրաքանչյուրի համար։ Եկեք իրար ճիշտ հասկանանք․ Մեզ ԲԵԿՈՒՄ է անհրաժեշտ՝ պատմության այս դառը ընթացքի հունը հօգուտ մեզ փոխելու համար։ Երեկվա սահմռկեցուցիչ տեսանյութից ինձ համար ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի խնդիրը մեզ միայն հաղթելը չէ, մեզ իրենց օրակարգով խաղաղություն պարտադրելը չէ, մեր տարածքները զավթելը չէ։ Նրանք հնարավոր բոլոր միջոցներով մեզ ստորացնում ու նսեմացնում են, նրանց հիմնական նպատակը մեզ՝ որպես ազգ, բարոյալքելն ու անարժանապատիվ դարձնելն է․․․ Ում համար ոնց՝ չգիտե՛մ, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքների դեօկուպացիան ինձ համար կարմիր գիծ է։ Չգիտե՛մ, գուցե էմոցիոնալ պոռթկում է, բայց իսկապես արժանապատվության հարց է, որ երբ էլ լինի՝ դրանց ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ը պետք է արժեզրկել ու հարամ անել․․․»: Աղբյուրը` Նորայր Նորիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
