Ինչու է Ալեն Սիմոնյանը մեկնում Մոսկվա․ «Հրապարակ»
![]() 253 Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից. «փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով» լինել Ռուսաստանում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին: Որոշ տեղեկություններով, հրավերի նպատակը վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններն են, հակառուսական ալիքի աճը և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները։ Արդյոք ՌԴ-ում փորձո՞ւմ են, ի դեմս Ալեն Սիմոնյանի, իշխանության իրավահաջորդ պատրաստել․ երեկ հարցրել են Սիմոնյանին։ Նա ասել է, թե այցը վաղուց էր պլանավորված՝ կապ չունի վերջին իրողությունների հետ, ապա տեղում հավատարմության երդում է տվել Փաշինյանին. «Հայաստանի Հանրապետության համար կա մեկ ցանկալի վարչապետի թեկնածու, և իր համար քվեարկել են, ու ինքն այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, և ես ինձ առանց իմ այսօրվա ղեկավարի՝ քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում այս պահի դրությամբ»։ Մենք կառչեցինք վերջին արտահայտությունից՝ իսկ հաջորդ պահի դրությա՞մբ։ «Հաջորդ պահին էլ՝ դժվար»,- ասաց նա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
