«Արևմուտքը կոչերից այն կողմ երբեք ոչ մի առարկայական արդյունք մեզ համար չի արել». Արթուր Թովմասյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները։ Այդ սրացումը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից և վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «կոշտ» քննադատություններից և կոչերից հետո: Թեման լայնորեն շրջանառում են արևմտյան կողմնորոշում ունեցող և այդ շրջանակներից սնվող կազմակերպությունները և անհատները, նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը, վերջինիս ամենահայտնի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակտիվ և բաց տեքստով քարոզն էր:
Արևմուտքը, բացի սրտաճմլիկ հայտարարություններից և կոչերից այն կողմ, երբեք ոչ մի գործնական կամ առարկայական արդյունք մեզ համար չի արել (բացի 17 ռազմագերիների վերադարձից), դա էլ լավ փաթեթավորված կուտ էր: Իսկ այն մարդիկ, ովքեր հույս են դնում այդ հայտարարությունների կամ ամպագոռգոռ կոչերի վրա, մեղմ ասած միամիտ են, կամ լավ չեն տիրապետում Հայոց պատմությանը:
Աշխարհ, աշխարհ, վայ փուչ աշխարհ։ Աշխարհը միայն խոսում է, նեղսրտում, ափսոսում,գազազում, վայրահաչում ու բոլորը՝ սուտ»:

Ռումինիայի նախագահի նախկին թեկնածու Կալին Ջորջեսկուին կալանավորել են
2422:31
«Վահրամ Սահակյանի նկտամամբ կիրառվեց վարչական հսկողություն»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
3322:18
Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են
11321:25
ՔԿ-ն հրաժարվել է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը
6321:12
Վրաստանը բելառուս Լև Միխեևին արտաքսել է Հայաստան, որտեղ նա կալանավորվել է բելառուսական իշխանությունների պահանջով, ապա ազատ արձակվել
9620:54
Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի
6020:42
«Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին»․ Ռուբեն Մելիքյան
5920:18
Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցին
11319:54