«Ուղիղ 2 տարի առաջ հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով
![]() 266 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 10:36 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր էջում գրել է. «ԵՄ ու Արևմուտքի առաքելության վրա հույս դնողներ, Արևմուտքը ճար ունենա, ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։ 1974-ից Կիպրոսի մի մասն օկուպացրել են թուրքերը, իսկ ԵՄ-ն ու Արևմուտքը բան էլ չեն կարողանում անել։ Նենց որ, իզուր սին հույսեր մի փայփայեք։ Սա մեծ բլեֆ է։ Հ.Գ. Ուղիղ 2 տարի առաջ՝ պատերազմի թեժ պահին, հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։ Ասեց՝ վիճակը վատ է։ Ասեցի՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։ Ասեց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով, Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա ազդելու բավարար չէ, կարծում եմ՝ ՌԴ-ն։ Ասեցի՝ դե գնա ու խնդրի մեր դաշնակցին կանգնեցնի պատերազմը։ Չարեց։ Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը, Շուշին ու հազարավոր նոր զոհեր։ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Արևմուտքը ո՛չ 2020-ին են կարողացել մեզ օգնեն, ո՛չ էլ հիմա են օգնելու։ Արևմուտքի նպատակն է Նիկոլի ձեռքերով ռուսներին հանել տարածաշրջանից, բայց երկուսն էլ աչքիս «թարս կապույտ» են լինելու։ Ռուսաստանի մեջքի հետևում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։ Հասկացեք վերջապես։ Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
