«Այն, ինչ ներկայացվում է զբոսաշրջիկին, հենց նրա աչքին ու ճաշակին հակառակ է ու վանող». Կարինե Փանոսյան

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Չեմ սիրում Սևանա թերակղզին։
Չէ՜, բնական ու ճարտարապետական միջավայրը սիրում եմ, պաշտում եմ, բայց այն, ինչ տեղի է ունենում մարդու կողմից՝ ամոթալի է ու տհաճ։ Այն, ինչ ներկայացվում է զբոսաշրջիկի համար՝ հենց զբոսաշրջիկի աչքին ու ճաշակին հակառակ է ու վանող։
Վաղուց չէի այցելել Սևանա թերակղզի, չէի էլ այցելի, եթե գործի բերումով ստիպված չլինեի։ Միշտ խուսափում եմ տեսնել այն փնթի ու թափթփված վիճակը, որը տիրում է Սևանավանքի հարակից տարածքում։ Բայց երեկվա տեսածս ավելի տխուր էր, քան վերջին այցիս ժամանակ էր՝ թուրքական գռեհիկ կտորի, որի անունը հայկական տարազ են դրել գործից չհասկացող ու բարձր ճաշակով չփայլող մարդիկ, կներեք, բայց զըրդ ու զիբիլի, որպես զարդեղեն, անհասկանալի նպատակների համար ստեղծված անորոշ հուշանվերների, ցածրորակ կտավների ու ինչի վաճառք ասես չկար, բայց այդ ամենն իրականացվում էր ոչ միայն ներքևի հրապարակ-շուկայի տարածքում ու կրպակներում, այլ աստիճաններն ի վեր մինչև վանական համալիրի պարսպի մուտքը։
Այո՛, ազգին պետք է ապրել, երբեմն՝ գոյատևել։ Բայց ոչ այս եղանակով։ Այս եղանակով ո՛չ միայն չի աշխատում ազգը, այլ նաև ցածրակարգ ու էժանագին տպավորություն է ստեղծում տեսնողի ու այցելողի վրա։ Մի՞թե մենք՝ փառահեղ մշակույթ ժառանգություն ստացած ազգս չենք կարողանում կազմակերպվել ու պատշաճ ներկայացնել մեր երկիրը։
Կհարցնեք, իսկ ի՞նչ առաջարկ ունեմ։ Թերևս, արժե հանձնաժողով ստեղծել ոլորտի պատասխանատու մարմինների կողմից, որը կվերահսկվի խստորեն, և գոնե զբոսաշրջային նմանատիպ՝ ամենաայցելվող, ամենահայտնի վայրերում երաժշտությունը կլինի որակյալ, ներկայացվող հուշանվերները կլինեն ճաշակով ու որակյալ՝ ինչն ի դեպ կհանգեցնի մրցունակության բարձրացման ու առավել որակյալ հուշանվերների ստեղծմանը, և անպայման կվերահսկվեն դրանք վաճառելու տեղերն ու ձևերը՝ բնականաբար բացառելով թուրքական գռեհիկ կտորների կիրառումն ամեն տեսանկյունից»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
154Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58012.09.2026, 23:54