«ԵՄ դիտորդական առաքելությունը բաղկացած է լինելու ընդամենը 40 հոգուց և տեղակայվելու է երկու ամիս»․ Արտյոմ Երկանյան
![]() 425 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 11:30 Հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին․ «Տեղեկություն կա այն մասին, որ Եվրամիությունն ի սկզբանե առաջարկում էր տեղաբաշխել դիտորդներին՝ առաքելության ներկայացուցիչներին, ոչ թե Հայաստանում, այլ ՀՀ և Ադրբեջանի հենց սահմանին, այսինքն՝ հավանաբար, դիրքերի միջև ընկած հատվածում: Ադրբեջանը մերժել է այս առաջարկը: Նաև տեղեկություն կա, որ Ֆրանսիան և ԵՄ-ն ի սկզբանե առաջարկում էին, որ առաքելությունը լիներ ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական, սակայն ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում բառացիորեն հետևյալն էր ասել. «Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ, ի՞նչ է՝ ուզում եք, որ ես ԵՄ զորքերն ուղարկեմ՝ առանց երկու կողմերի համաձայնությա՞ն»: «Հավանաբար, արդեն հաշված օրեր հետո կիմանանք, թե կոնկրետ ինչ լիազորություններ և իրավասություններ կունենա այս առաքելությունը, առայժմ հայտնի չէ, թե որ երկրների ներկայացուցիչները կլինեն ներգրավված, և նաև պետք է պարզվի, թե սահմանի ո՞ր հատվածներում նրանք պետք է աշխատեն, թեև պարզ է, որ նրանք շարժվելու են, այսինքն՝ շաբաթվա տարբեր օրերին, սահմանի տարբեր հատվածում են լինելու, և կապված նրանից, թե որտեղ է լարված իրավիճակը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ առաքելությունը բաղկացած է լինելու ընդամենը 40 հոգուց: Այսինքն՝ բավական համեստ կազմ է ունենալու, որը հազիվ թե բավարարի լիարժեք առաքելություն իրականացնելուն։ Բացի այդ, պետք է հիշեցնեմ, որ ընդամենը երկու ամսվա համար է նախատեսված այս առաքելությունը»,-ասաց հեռուստամեկնաբանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
