«1991-ին Ադրբեջանը Ալմաթիի հռչակագիրը ընդունել էր, բա խի՞ հարձակվեց». Էդուարդ Շարմազանով
![]() 249 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 16:30 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 24TV-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ այսօր բանակցություններում հաջողություններ չկան և անդրադարձել ՀՀ-ի և Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու հարցին․ «Ադրբեջանը ՄԱԿ-ով և ԱՊՀ-ով էլ է ճանաչել ՀՀ անկախությունը, հետո՞, դա Ադրբեջաին թույլ չի՞ տվել հարձակվել Արցախի և ՀՀ վրա, 1991-ին Ադրբեջանը Ալմաթիի հռչակագիրը ընդունել էր, բա խի՞ հարձակվեց, բա ինչի՞ է ՄԱԿ-ի ընդունած սահմանները մտել, այսինքն՝ այդ հռչակագիրը պիտի Ալիևին ու Էրդողանին զսպի՞, կամ մի քանի հոգի ԵՄ դիտորդնե՞րը... ձե՞ռք եք առնում, լո՞ւրջ եք ասում»։ Շարմազանովը նաև վերհիշել է․ «2021 թվականի պառլամենտական ընտրություններին ի՞նչ թեզերով եկավ Փաշինյանը․ Շուշին ու Հադրութը դեօկուպացիայի թեզերով, ինքնորոշման իրավունք, կարգավիճակ, ու դա պատերազմից հետո, իսկ հիմա ասում են՝ «պատերազմից հետո հնարավորություն չկա, որպեսզի մենք լինենք Արցախի անվտանգության երաշխավորը», բա պատերազմից յոթ ամիս անց հնարավորություն կա՞ր։ Ձեր Կառավարության ու ՔՊ-ի ծրագրում «ճպցնում» էիք՝ ժողովրդին խաբելու համար, հիմա արդեն չկա՞։ Ո՛չ, խնդիրը այլ բանի մեջ է․ Արևմուտքին է խոսք տվել։ Իսկ Ռուսաստանին ամենաքիչն է պետք այստեղ պատերազմական գործողություններ, և իր դիրքերի թուլացում, որովհետև այսօր ՌԴ-ն այն իրավիճակում չէ, որ իրեն դա ձեռնտու լինի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
