«Ի՞նչ իմաստ ունի հրապարակային մուննաթդ, եթե Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն ընդունում ես». Սուրեն Սուրենյանց
![]() 257 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 01:06 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «ՀԱՊԿ-ն ի սկզբանե համարել եմ բուտաֆորիկ կառույց, որից մեծ ակնկալիքներ ունենալ չենք կարող: Տասը տարուց ավելի է Հայաստանն այլևս Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը չէ ու միայն քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդը կարող է ակնկալել, որ Մոսկվան կարող է դաշնակցային պարտավորություններ կատարել Երևանի հանդեպ՝ ընդդիմանալով ոչ միայն Բաքվի, այլ նաև իր շահերին, մանավանդ՝ ուկրաինական պատերազմի համատեքստում: Այս ճշմարտությունները Նիկոլ Փաշինյանն ու նրա երկու նախորդներն իմացել են, բայց բանակցային լուծման գնալու փոխարեն հույսը դրել են այն սին փաստարկի վրա, որ Մոսկվան պահելու է նախապատերազմյան ստատուս-քվոն: Նման ապիկար քաղաքականության գինը վճարեցին Հայաստանն ու նրա ժողովուրդը՝ սուբեկտության անկումով, իր որդիների կյանքերով: Այս ճշմարտություններն ու դրան գումարած ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի կարողությունների նվազման փաստը գիտեն Հայաստանի գործող իշխանությունները: Ու այս ֆոնին զարմանում եմ, որ «Ֆեյսբուք»-ը «տժժում» է Լավրովի հանդեպ Արարատ Միրզոյանի տարած «բարոյական հաղթանակի» փաստի վրա: Ի վերջո, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է նույն խղճուկ մակարդակի վրա: Եթե պետք է Լավրովին հանդիպես ու քո հավատարմությունը հայտնես Նոյեմբերի 9-ով հաստատված ստատուս-քվոյին (որի երաշխավորը Ռուսաստանն է), էլ ի՞նչ իմաստ ունի հրապարակային մուննաթդ, թե իբրև ձեր դիտորդները մեզ պետք չեն: Եթե Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն ընդունում ես, ուրեմն՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին ակնարկները նույնիսկ ծիծաղելի են: Արևմուտքը հրաժարվում է իր էներգետիկ գործընկեր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իր դեմքը փրկելու համար՝ մի խղճուկ դիտորդական առաքելություն է առաջարկում՝ Հայաստանի սահմաններից ներս, ու դու էդ «բագաժով» գնում ես Մոսկվա՝ «Վարդան Մամիկոնյան» խաղալո՞ւ... Նիկոլ Փաշինյանի իշխանության դիվանագիտական «հաջողությունների» պատմությունը շարունակվում է՝ Պուտինին օդանավակայանում չդիմավորելու «հերոսական» դրվագին հաջորդեց Միրզոյանի «խրոխտ» կեցվածքը Լավրովի հետ հանդիպմանը: Իհարկե, այդ «հերոսությունը» միջանկյալ դրվագ է այն պատմության մեջ, երբ Փաշինյանն ու Միրզոյանը ցանկացած հանդիպման սկզբում ու վերջում, ըստ անհրաժեշտության՝ միջնամասում, ընդգծում են «Լադիմիր Լադիմիրովիչի» մեծ ավանդը պատերազմի դադարեցման ու հրադադարի հաստատման գործում: Մնացած «հերոսապատումները» լիրիկական զեղումներ են, բայց դրանք թողում են իշխանության պրոպագանդիստներին: Ինչքան կարող եք լեգիտիմացրեք Մոսկվայի հակադաշնակցային վարքագիծը, մանավանդ, որ դա ձեզ առաջիկա ամիսներին պետք է գալու. դուք խաղաղության պայմանագիր ստորագրող չեք...»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
