«Մի հետաքրքիր հարց ունեմ». Լևոն Բարսեղյան
![]() 238 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 17:42 «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գրառումը. «Մի հետաքրքիր հարց ունեմ․ ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաները, երբ դրսերում հանդիպում են, ելնում են դուրս, որ շփվեն լրագրողների հետ, ասելիքներն ասեն, ո՞ւր են Հայաստանից գնացած լրագրողները, որ հարցեր տան հատկապես Ադրբեջանի պաշտոնյաներին, Ալիևին։ Կամ հանրային ՀԸ լրագրողները գոնե, որոնց մենք ենք վճարում, ո՞վ պիտի գնա, Ալիևին հարցնի ․․․ , լիքը բան կա հարցնելու, ու հարցի ձևակերպումներն էլ են կարևոր, հիմա չպատմեմ, բայց կարելի է այնպես հարցնել, որ ինչքան էլ ոջիլի անեկդոտը պատմի, մնա հարցի տակ։ Ո՞ւր են նախկին իշխանությունների սեփականություն ԶԼՄ-ների լրագրողները, որ այստեղ ՀՀ պաշտոնյաներին լեզվակոխ են անում, ղժղժում ու ճղճղում իրենց, փող չունե՞ն գնան այդ հանդիպումների վայրերը, հարցեր տան մի քիչ ղժղժան ադրբեջանցոնց վրա։ Թե՞ տերը թույլ չի տալիս։ Ընկերներիցս մեկը գրեց, թե ինչու մերոնք հետներն օդանավով լրագրողների օպերատորների չեն տանում։ Սա առանձին քննարկման հարց է, էթիկայի հարց էլ է (օգտվել պետական աջակցությունցի փաստորեն), իհարկե, նաև կարևոր է, այդ նպատակով մեկնել կամեցող լրագրողների հավատարմագրումը, խտրականություն և հովանավորչություն չլինի»։ Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
