Ռուսաստանը ցանկանում է ավելի շատ գազ արտահանել Թուրքիայի տարածքով. Պուտինն ու Էրդողանը հանդիպել են
![]() 248 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 20:30 Թուրքիայի նախագահը Ղազախստանում հանդիպել է ռուս գործընկեր Վլադիմիրի Պուտինի հետ, որտեղ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուսական գազի տարանցումը։ Այս առաջարկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ղազախստանում կայացած հանդիպման ժամանակ, գրում է Reuters-ը։ Ըստ Պուտինի, Թուրքիան առաջարկում է Եվրոմիություն գազ մատակարարելու ամենահուսալի երթուղին, և առաջարկվող հարթակը, իբր, թույլ կտա գները սահմանել առանց քաղաքականության։ Կրեմլի ղեկավարը Էրդողանին ասել է, որ հանգույցը կլինի «հարթակ ոչ միայն մատակարարումների, այլև գնի որոշման համար, քանի որ սա շատ կարևոր հարց է»: «Այսօր այդ գները բարձր են: Մենք կարղ էինք դրանք նորմալ ձևով կարգավորել շուկայական մակարդակով, առանց քաղաքական ենթատեքստերի»,- ասել է Պուտինը։ Այս հանդիպման ժամանակ, ըստ Պեսկովի, Էրդողանի ու Պուտինի «ռուս-ուկրաինական կարգավորման թեման չի քննարկվել»։ Այդուհանդերձ, նախագահները քննարկել են հացահատիկի արտահանման՝ Ռուսաստանի Դաշնության հնարավորությունը։ Ռուսաստանը դժգոհում է, որ հացահատիկի և պարարտանյութի իր արտահանումը, չնայած արևմտյան ուղղակի պատժամիջոցների չի ենթարկվում, շարունակում է խոչընդոտվել արտասահմանյան նավահանգիստներ մուտք գործելու և նավերի հետ կապված ապահովագրություն ձեռք բերելու խնդիրների պատճառով: Այս համատեքստում Էրդողանն ասել է Պուտինին. «Մենք վճռական ենք ավելացնել և շարունակել հացահատիկի արտահանումը... և ռուսական հացահատիկի և պարարտանյութերի տեղափոխումը նվազ զարգացած երկրներ Թուրքիայի միջոցով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
