Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եթե հաշտվենք այս խայտառակության հետ, ամոթի քավարանն անվերջ է լինելու». Վարդան Ոսկանյան

«Եթե հաշտվենք այս խայտառակության հետ, ամոթի քավարանն անվերջ է լինելու». Վարդան Ոսկանյան
174
Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 09:48

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Հայաստանի տարածքի խոշոր հատվածներ դեռևս բռնազավթված են թշնամու կողմից։
Սա նույնն է, թե մեր տան մի մասը գրաված և մեր որդիներին սպանած բարբարոսը շարունակի բնակվել մեր տնից խլած հատվածում՝ մեր կողքին, մեզ հետ, մեր կանանց ու զավակներին լկտի հայացքով նայելով, իսկ մենք շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։
Եթե մենք հաշտվենք այս խայտառակության հետ, ապա ամոթի քավարանն անվերջ է լինելու՝ անվերջ ու հոգեմաշ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան