«Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան
![]() 264 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 19:48 «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գրում է․ «Հայրենիքի վերքերը դարմանող մայրս հեռացավ՝ մեծ երազանքը սրտում: Արդի հայոց պատմության ու իրավունքի ռահվիրա հայրս ապրեց՝ տեսնելու համար իր կյանքի ողջ նվիրումի հակադարձումը՝ պետականության վերակերտումից հետո իրական եղեռնի կրկնությունը: Ոսոխն ի՞նչ կարիք ունի հոխորտալու կամ խեղաթյուրելու, երբ արդեն հարևանի պաշտոնական ներսում կան ամեն ինչը վերախմբագրելու պատրաստ ոչնչապաշտ, եսապաշտ ձայներ, որոնք լկտի-ինքնագոհ հայտարարում են, թե մեր Հայրենիքի այսինչ գյուղը, ճամփան կամ բազմադարյա բնօրրանը պատկանում է թշնամական նորաստեղծ բռնազավթիչ միավորին: Արցախի Հանրապետությունն էլ՝ իր ժողովրդով և իշխանությամբ, անտեսվում է արդեն որպես բեռնաթափման ենթակա, ավելորդ գլխացավանք, սեփական աթոռի ու մեծ աշխարհի միջև մեծ գործարքի մանրադրամ: Ալիևը, Էրդողանը և նրանցից ածանցյալ գավառապետ-բռնապետի թեկնածուն՝ իրենց երիտհայերի հետ մեկտեղ, դարձել են հայրենի սահմանների և պատմագրության շարադրողները: Միասին: Ինքնիշխան: Ամբողջական: Առանց պատրվակների: Անցյալի համար զղջումով: Ապագայի համար՝ հանձնառու: Եվ՝ նախքան ստորագրություն: Ստորագրություն, որն առավել համախմբելու է միգուցե անկեղծ, բարի խոսք ասող օտարների շահերը այդ նույն ստորագրության շուրջ: Եվ մեր պատմական, հավաքական, ազգային ու պետական իրավունքների դեմ: Ներսից ու դրսից՝ Հայրենիքի և մեր պատմության ազատագրման ժամն է»: Աղբյուրը` Րաֆֆի Հովհաննիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
