«Գերխնդիր է, որ հստակեցվի Լեռնային Ղարաբաղում «շփման գիծը»». Վահրամ Աթանեսյան
![]() 250 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 22:48 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Եթե հայ-ադրբեջանական և ԼՂ կարգավորման հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, իսկ այլ փաստաթուղթ չկա, ապա հստակ պետք է արձանագրել հետևյալը․ - Ռուսաստանը միջնորդ չէ համաձայնության, ուրեմն՝ և կոնֆլիկտի կողմ է, - պետք է Ռուսաստանի մասնակցությամբ որոշվի, թե ո՞րն է հայտարարությամբ բոլոր կողմերից ճանաչված Լեռնային Ղարաբաղը՝ որպես վարչատարածքային միավոր - առաջնահերթություն է, որ հստակեցվի Լաչինի միջանցքը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախանշված հինգ կիլոմետր լայնությամբ և գործարկման ռեժիմով - գերխնդիր է, որ հստակեցվի Լեռնային Ղարաբաղում «շփման գիծը», ինչպես որ ձևակերպված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, - դիսկուրսից պետք է բացառվի «Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ»՝ դեռևս ԽՍՀՄ ժամանակներին արված ռազմա-քաղաքական բնութագրումը, ԼՂ խնդիրը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը միանշանակորեն պետք է առանձնացվեն։ Պաշտոնական Ստեփանակերտի խնդիրն է․ - տեր կանգնել զինված հակամարտության կողմի իրավունքին և, ըստ այդմ, ստանձնել հստակ պատասխանատվություն, - որևէ ձևով չմիջամտել, առավել ևս չխանգարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, - վերակազմակերպվել որպես սուբյեկտ, միջազգային հնարավոր բոլոր հարթակներում պաշտպանել ԼՂ ինքնորոշման իրավունքի իրավատիրությունը, - ձերբազատվել ինքնորոշման իրավունքի երաշխավորի պարտականությունը Հայաստանին հասցեագրելու խոսույթից, - մշակել և ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ներկայացնել Ադրբեջանի իրավազորությունից դուրս պետականության իրավունքի սեփական հիմնավորումները, - պատրաստ լինել այդ իրավունքը պաշտպանել միջազգային դատական ատյաններում, - վերակազմավորել ինքնապաշտպանության կառույցները և այդ մասին իրազեկել ՄԱԿ-ին»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
